Ոստիկանության Աշտարակի բաժին տեղեկություններ էին ստացվել, որ Ոսկեվազ գյուղի 57-ամյա մի բնակիչ գերեզմանատնից գողություն է անում:
Տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո քրեական հետախույզները հոկտեմբերի 18-ին կասկածվողին հայտնաբերել են Երևանի Շահումյան փողոցում և բերման ենթարկել ոստիկանության Աշտարակի բաժին:
Պարզվել է, որ նա տարբեր ամիսներին ալյումինե նախշազարդեր է գողացել Ոսկեվազ գյուղի գերեզմանատան հինգ գերեզմանից։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: