Ոսկեպարում ռուս սահմանապահներ են տեղակայվել․ ՊՆ


Տավուշի մարզում, մասնավորապես՝ Ոսկեպար համայնքում ռուս զինծառայողների գտնվելու մասին լրատվամիջոցներով շրջանառվող տեղեկության վերաբերյալ հայտնում ենք, որ նշված տարածքում տեղակայվել են ռուս սահմանապահներ, իսկ շինաշխատանքներն իրականացվում են սահմանապահների թիկունքային ապահովման շինությունների կառուցման նպատակով։

ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ տվյալ գործընթացն իրականացվում է հայ-ռուսական համագործակցության շրջանակում։