Զաքիր Հասանովն այցելել է Արցախի գրավյալ տարածքներ.Factor

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն այցելել է Արցախի գրավյալ տարածքներում բացված զորամասեր։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Պաշտպանության նախարարությանը։

«Ստուգելով անձնակազմի մարտական պատրաստվածության մակարդակը՝ նախարարն այն բարձրացնելու համապատասխան առաջադրանքներ է դրել հրամանատարության առաջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ Հասանովը նաև պարգևատրել է մի խումբ զինծառայողների։

Այս մասին հայտնում է Factor.am-ը: