Հայկոյի վիճակն այս պահին կայուն է. Անահիտ Սիմոնյանը մանրամասներ է հայտնել երգչի առողջական վիճակի մասին

ՀՀ վաստակավոր արտիստ, երաժիշտ Հայկոյի առողջական վիճակն այս պահին կայուն է:

Այս մասին «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում գրառում է կատարել երգչի նախկին կինը՝ երգչուհի Անահիտ Սիմոնյանը:

Նա գրել է, որ ծանր օրեր են իրենց ընտանիքի համար, քանի որ Հայկոն առողջական խնդիր ունի` կապված քովիդի հետ, սակայն վիճակն այս պահին կայուն է:

«Խնդրում եմ ապատեղեկատվություն չտարածել:  Արմանը (խմբ. – որդին) տեղյակ չէ այդ մասին և բազմաթիվ նամակներ է ստանում, շատ հարցեր: Խնդրում եմ ըմբռնումով մոտենալ և երեխային չգրել նամակներ և չտալ հարցեր: Շնորհակալ կլինեմ, եթե խնդրանքս չանտեսվի:

 Կրկին հիշեցնեմ, որ երեխան տեղյակ չէ: Կարող եք աղոթել, եթե լավ բան եք ուզում անել: Շնորհակալ եմ»,-նշել է Սիմոնյանը:

 Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանն էլ «Ֆեյսբուքի» իր էջում գրել է, որ Հայկոն համալսարանական մասնագետների հետ պայքարի է դուրս եկել դաժան քովիդի դեմ:

«Գործի են դրվել բոլոր զենքերը… Հուսանք՝ կհաղթահարեն»,- գրել է նա: