«Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են

 «Արևիկ» ազգային պարկի տարածքում սեպտեմբերի 15-ին բռնկված հրդեհի մարման աշխատանքները վերսկսվել են սեպտեմբերի 19-ին, ժամը 07։30-ին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, «Արևիկ»-ի տարածք են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատների օպերատիվ խմբերը, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատների երեք մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ այրվել է մոտ 200 հա բուսածածկույթ:

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 79 փրկարար ծառայող և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 12 աշխատակից։