Երբեք չեմ մոռանա Ռուստամի հետ մեր վերջին հանդիպումը Հադրութ քաղաքի մատույցներում․ Արցախի նախագահը ցավակցել է Ռուստամ Գասպարյանի և նրա որդու մահվան կապակցությամբ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում Ռուստամ Գասպարյանի և նրա որդու զոհվելու կապակցությամբ իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Սիրելի ՛ հայրենակիցներ,

Մեր ժողովրդի արժանի զավակներ Ռուստամ Գասպարյանի և նրա որդու կորուստն այս օրերի մեր ողբերգական դեպքերից եղավ: Ռուստամը մեր օրերի Աբրահամներից է, ով իր հայրենապաշտությամբ զոհասեղանին դրեց ոչ միայն իր, այլև զավակի մատաղ կյանքը…

Վշտակցում եմ բոլոր հարազատներին:

Երբեք չեմ մոռանա Ռուստամի հետ մեր վերջին հանդիպումը Հադրութ քաղաքի մատույցներում, որտեղ նա մեզ հետ մասնակցեց պատասխանատու առաջադրանքի քննարկման գործին:

Անպարտելի է այն ժողովուրդը, որը Ռուստամներ է ծնում…

Սիրելի ՛ հայրենակիցներՄեր ժողովրդի արժանի զավակներ Ռուստամ Գասպարյանի և նրա որդու կորուստն այս օրերի մեր ողբերգական …

Posted by Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan on Saturday, October 17, 2020