Երևանի կլիմայական պայմաններին հարմար ծառերի ու թփերի, ծաղիկների սեփական «արտադրություն» է սկսվել

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն»  ՀՈԱԿ-ի ջերմոցատնկարանային վարչությունը ծառերի ու թփերի, բազմամյա ծաղիկների սեփական «արտադրություն» է սկսել: Այդ մասին տեղեկացնում են ՀՈԱԿ-ից։

Վերջին վեց ամսվա ընթացքում սերմային և վեգետատիվ բազմացման եղանակով ջերմոցում 3000 ծառ և թուփ է ստեղծվել:  Դրանք բացառապես Երևանի կլիմայական պայմաններին հարմարված են, ունեն բարձր սանիտարական և հոգեհիգիենիկ նշանակություն:

Այս պահին բույսերը ջերմոցի թաղարներում են ապրում: 1.5-2.5 մետր հասակ առնելուն պես կտեղափոխվեն մայրաքաղաքի այգիներ ու փողոցներ:

Իրականացվում են նաև բուսատեսակների հյուսման էքսպերիմենտներ: Հաջողելու դեպքում ծառերի ու թփերի էքսկլյուզիվ սորտեր կունենանք:

https://www.facebook.com/kanachyerevanam/posts/211112220438807