Հովհաննես Բաչկովը հաղթեց ադրբեջանցուն. բռնցքամարտի ԱԱ

Բռնցքամարտի աշխարհի առաջնությունում քիչ առաջ 63,5 կգ քաշային Հովհաննես Բաչկովը դժվարին պայքարում 3-1 հաշվով հաղթեց ադրբեջանցի Մալիկ Հասանովին: 3 մրցավարներ նախապատվությունը տվեցին հայ մարզիկին, 1-ը՝ ադրբեջանցուն, մեկն էլ արձանագրել էր հավասար հաշիվ: Այսպիսով՝ Հովհաննես Բաչկովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ:

Նշենք, որ սա Բաչկովի առաջին մենամարտն էր այս առաջնությունում, իսկ ադրբեջանցին պայքարը սկսել էր 1/32 եզրափակչից և առաջին մենամարտում հաղթել էր գվատեմալացի բռնցքամարտիկին: