Հայաստանը Լաչինի վերադարձը անթույլատրելի էր համարում.Ալիև․ «Ազատություն»

«Տարիներ շարունակ Հայաստանը Լաչինի վերադարձը անթույլատրելի էր համարում»,- այսօր այդ շրջանում իր նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Մասիմ Մամեդովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

«Բանակցությունների երկար տարիների ընթացքում միջնորդները մշտապես հատուկ մոտեցում էին ցուցաբերում Լաչինի շրջանին, իսկ Հայաստան ընդհանուր առմամբ այդ շրջանի վերադարձը Ադրբեջանին անթույլատրելի էր համարում», – նշել է Ադրբեջանի ղեկավարը։

«Հայերը, սակայն, մյուս շրջաններից հեռանալ ևս չէին պատրաստվում։ Այսօր՝ պատերազմից երկուսուկես տարի անց, դա բոլորի համար շատ ավելի ակնհայտ է դարձել։ Միջազգային միջնորդներն էլ՝ ԵԱՀԿ նախկին Մինսկի խումբը, բանակցություններ վարելով, փաստորեն փորձում էին ամրագրել օկուպացիայի փաստը», – պնդել է Ադրբեջանի նախագահը։

Էկոակտիվիստներ ներկայացող ադրբեջանցիները արդեն 107 օր փակ են պահում Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհը։