Ռուս խաղաղապահները շարունակում են ականազերծել Արցախի սոցիալական օբյեկտները. Factor.am

Ռուսաստանի պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները շարունակում են ականազերծել ու պայթուցիկ իրերից ազատել Ղարաբաղի սոցիալական նշանակություն ունեցող օբյեկտները (դպրոցներ, զբոսայգիներ, բուժհաստատություններ ու սպորտային օբյեկտներ)։

Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ «Գործողությունների մեկնարկից ի վեր ռուս խաղաղապահների ինժեներային ստորաբաժանումներն ականազերծել են ավելի քան 414 հեկտար տարածք, գրեթե 160 կմ ճանապարհ, 617 շինություն, դրանցից 22 –ը՝ սոցիալական նշանակության օբյեկտ։ Հայտնաբերվել ու վնասազերծվել է 19 հազար պայթունավտանգ առարկա»,-նշվում է հաղորդագրության մեջ։

© factor.am