Հայ դիրքապահների կողմից վնասազերծվել է ՀՀ պետական սահմանը հատած ադրբեջանցին

Հայ դիրքապահների կողմից վնասազերծվել է ՀՀ պետական սահմանը հատած ադրբեջանցին
Հայ դիրքապահների կողմից վնասազերծվել է ՀՀ պետական սահմանը հատած ադրբեջանցին

Հայ դիրքապահների կողմից վնասազերծվել է ՀՀ պետական սահմանը հատած ադրբեջանցին։ Այս մասնի տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Հովհաննիսյանի գրառումը ներկայացնում ենք ստորեւ։

«Այսօր ժամը 01։30 սահմաններում ՀՀ հյուսիս-արևելյան սահմանագոտում, N զորամասի պահպանության տեղամասում, հայ դիրքապահների կողմից հայտնաբերվել, նախազգուշացվել և նախազգուշացմանը չենթարկվելուց հետո վնասազերծվել է ՀՀ պետական սահմանը խախտած անհայտ անձ։

Ստորին վերջույթի հրազենային վիրավորումից հետո նրան ցուցաբերվել է առաջին բուժ օգնություն, հետո տեղափոխվել է բուժ հաստատություն։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Նրա մոտ հայտնաբերված փաստաթղթերի համաձայն անձը հանդիսանում է Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի բնակիչ, 1986թ․ ծնված Էլվին Արիֆ Օղլու Հիբրագիմովը։

ՀՀ ԱԱԾ քնչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն»։