Անահիտ Ավանեսյանը ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստման 2-րդ դեղաչափը

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ստացել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստման 2-րդ դեղաչափը:

Հիշեցնենք`

☑️ պատվաստումից առաջ որևէ հետազոտության անհրաժեշտություն չկա,
☑️ եթե հարցման, անամնեզի և ստուգաթերթի լրացման արդյունքում չկա հակացուցում, ապա կատարվում է պատվաստումը,
☑️ ցանկացած ախտանշանի կամ գանգատի դեպքում քաղաքացին ուղարկվում է հետազոտության,
☑️ հղիության թեստի անհրաժեշտություն նույնպես չկա,
☑️ 1-ին դեղաչափից հետո՝ մինչ իմունիտետի ձևավորումը, ժամանակ է անհրաժեշտ, այդ պատճառով հնարավոր է վարակվել,
☑️ 2-րդ դեղաչափն ապահովում է առավելագույն պաշտպանություն:

COVID-19-ի դեմ պատվաստանյութերից որևէ մեկը չի պարունակում կենդանի վիրուս, ինչը նշանակում է, որ դրանք չեն կարող առաջացնել կորոնավիրուսային հիվանդություն։