Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը ԱԺ իր աշխատասենյակը խուզարկելու մասին չի համապատասխանում իրականությանը․ ԱԺ նախագահի խորհրդական

Քիչ առաջ Ազգային ժողովում պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ քննիչներից զանգ է ստացել և պատրաստվում են խուզարկել իր աշխատասենյակը։ «Սա ոստիկանական, ԱԱԾ-ական տեռոր է, պեսբրեդել, ես ոչ մի բանի առաջ կանգ չեմ առնելու։ Ծիծաղելի է, իմ նկատմամբ իրականացվող այդ հետապնդումը», – լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց նա։

ԱԺ նախագահի խորհրդական Վահան Կոստանյանը, սակայն, հայտարարել է, որ այդ հայտարարությանը իրականությանը չի համապատասխանում․

«Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը առ այն, որ Քննչական կոմիտեի ներկայացուցիչները պատրաստվում են խուզարկություն իրականացնել Ազգային ժողովի իր աշխատասենյակում չի համապատասխանում իրականությանը:

ՔԿ գործընկերները շուտով հանդես կգան հավելյալ պարզաբանումներով», -գրել է Կոստանյանը իր ֆեյսբուքյան էջում:

Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը առ այն, որ Քննչական կոմիտեի ներկայացուցիչները պատրաստվում են խուզարկություն…

Gepostet von Vahan Kostanyan am Montag, 15. Juni 2020