ԵՄ-ն Հայաստանում քաղաքացիական հասարակության կարողությունների և դիմակայման ամրապնդման համար ֆինանսավորում կհատկացնի

Հայաստանում ԵՄ պատվիրակությունը հրապարակել է նոր հայտամրցույթ՝ Ապագային միտված արդյունքներ. քաղաքացիական հասարակության կարողությունների և դիմակայման ամրապնդում Հայաստանում ծրագրի շրջանակներում, որը կտրամադրի հավելյալ 2.76 միլիոն եվրո քաղաքացիական հասարակության կազմակերպություններին։

Մրցույթն ունի երկու բաղադրիչ․ առաջինը վերաբերում է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հետագա զարգացմանը, իսկ երկրորդը` Հայաստանում արդարադատության և ոստիկանության ոլորտի բարեփոխումների մոնիտորինգի իրականացմանը քաղաքացիական հասարակության ներգրավվածությանը:

Եթե հետաքրքրված եք, ծանոթացեք հայտամրցույթի վերաբերյալ ամբողջական փաթեթին https://bit.ly/30doA5W և գրանցվեք տեղեկատվական հանդիպմանը, որը տեղի կունենա ուրբաթ, մարտի 12-ին։

Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը 2021թ ապրիլի 14-ն է: