Նիկոլ Փաշինյանը մանրամասներ ներկայացրեց ադրբեջանական դիվերսիոն հարձակման փորձից

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ ներկայացրեց այս գիշեր ադրբեջանական դիվերսիոն հարձակման փորձից։ Նա նշեց, որ այս գիշեր՝ ժամը 03։40-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ հատուկ ջոկատները՝ ավելի քան 100 հոգանոց կազմով, հերթական դիվերսիոն հարձակումն են գործել ՀՀ ԶՈւ Տավուշի մարզի «Անվախ» կոչվող սահմանապահ դիրքը գրավելու նպատակով։

Դիրքը գտնվում է Տավուշի մարզի Մովսես և Այգեպար գյուղերի ուղղությամբ, և հենց այս դիրքի շրջանում են զարգանում վերջին օրերի իրադարձությունները։

«Հայոց բանակի դիրքապահները նկատել են հակառակորդի շարժը և անցնելով շրջանաձև պաշտպանության՝ կանխել են դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը հետ է շպրտվել՝ նախնական տվյալներով տալով զոհեր և վիրավորներ, կորցնելով տեխնիկա։ Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05։20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբ։ Զուգահեռ գրոհներ են ձեռնարկվեր Անվախ դիրքի հարևան դիրքերի ուղղությամբ, սակայն Հայատսանի Զինված ուժերը բոլոր գրոհները վստահորեն հետ են մեղել և իրավիճակն առել լիակատար վերահսկողության տակ։ Ուզում եմ ընդգծել, որ մեր կողմից զոհեր և վիրավորներ չկան՝ ոչ զինվորականների, ոչ քաղաքացիական բնակչության շրջանում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։