Արարատ Միրզոյանը նախազգուշացում հայտարարեց Ալեն Սիմոնյանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նախազգուշացում հայտարարեց խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հունվարի 22-ին ընթացող ԱԺ նիստում Միրզոյանը չնշեց, թե ինչի համար է նախազգուշացումը:

«Ուզում եմ Կանոնակարգ օրենքի համաձայն նախազգուշացում հայտարարել պատգամավոր Ալեն Սիմոնյանին: Ինքը գիտի, թե ինչի համար»,- ասաց Միրզոյանը: