Ալիևը «պատրաստ է հանդիպել Փաշինյանին, սակայն ամեն ինչ կախված է այդ հանդիպման օրակարգից»․ Azatutyun.am

Իլհամ Ալիևը հայտարարել է, թե պատրաստ է հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն կարծում է, որ կողմերը հեռու են հարցի կարգավորումից։ Այս մասին Ադրբեջանի նախագահն ասել է ճապոնական Nikkei թերթին տված հարցազրույցում։

«Ռուսաստանի նախագահը ինձ նման հանդիպման չի հրավիրել։ Նման [եռակողմ] հանդիպում Մոսկվայում հնարավոր է, նման հանդիպումներ նախկինում էլ եղել են։ Բայց դա կախված է հանդիպման օրակարգից», – հայտարարել է Ալիևը։

Մանրամասները՝ Azatutyun.am-ում