Օդի ջերմաստիճանը հունիսի 23-24-ը կբարձրանա 3-5 աստիճանով

Հանրապետության տարածքում՝

Հունիսի 23-ի ցերեկը, 26-28-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Հունիսի 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 23-24-ը կբարձրանա 3-5 աստիճանով:


Երևան քաղաքում՝

Հունիսի 23-ի ցերեկը, 24-26-ը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 27-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-18 մ/վ:

Երևան քաղաքի հունիսի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ․
· Օդի առավելագույն ջերմաստիճան՝                    38.60C (1998 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝                          8.60C (2005 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝                    23.10C
 

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ․

Հանրապետության գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։