Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը քննարկեցինք խաղաղության նոր նախաձեռնությունը. Իրակլի Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին «Թվիթեր» սոցիալական ցանցում գրառում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:

Այս մասին հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը։

Կառավարության ղեկավարը գրում է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ հանդիպմանը քննարկվել է խաղաղության նոր նախաձեռնությունը և տարածաշրջանում խաղաղության և զարգացման ավելի մեծ հնարավորությունների համար ակտիվ միջնորդություն վարելու Վրաստանի պատրաստակամությունը:

«Հայաստանի Հանրապետություն կատարած այցիս ընթացքում ես արդյունավետ զրույց ունեցա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Մենք քննարկեցինք երկկողմ համագործակցությունը, Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղության նոր նախաձեռնությունը և Վրաստանի պատրաստակամությունը` ակտիվ խաղաղարարության և տարածաշրջանում զարգացման ավելի մեծ հնարավորություններ իրականացնելու համար»,- գրել է Իրակլի Ղարիբաշվիլին: