Կրակոցներ Պերմի պետական համալսարանում․ ուսանողները դուրս են ցատկել պատուհաններից

Պերմի պետական համալսարանում անհայտ անձը կրակ է բացել։ ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ կրակոցները հնչել են տրավմատիկ զենքից։ Համալսարանից հայտնել են 4 տուժածի մասին։ Համացանցում հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես են ուսանողները դուրս ցատկում համալսարանի պատուհաններից։ Մյուս ուսանողները փակված են դասասենյակներում։

Mash-ի հաղորդմամբ՝ նախնական տվյալներով՝ կրակոցներն իրականացրել է 18-ամյա Թիմուր Բեկմանսուրովը։

«Երկար ժամանակ է մտածել եմ այդ մասին, անցնում էին տարիներն, ու ես հասկացա, որ եկել է երազանքս կատարելու պահը»,- ասված է նրա սոցցանցի էջում արված հրապարակման մեջ։ Նա մանրամասն պատմել է, որ անցել է հոգեբուժական զննում, գնել է զենք ու նախապատրաստվել է գրոհին։ Սկզբում նա ցանկանում էր հարձակվել իր նախկին դպրոցի վրա, սակայն  վերջին պահին մտափոխվել է:

Նա գրել է, որ դպրոցը «չափազանց տհաճ վայր է՝ իր կյանքի վերջին 10 րոպեն այնտեղ անցկացնելու համար»: 112 թելեգրամյան ալիքը հայտնում է, որ հրաձգության հետևանքով երեք մարդ է զոհվել:

Աղբյուր՝ Factor.am