Ընտրակաշառքի գործով կալանավորվել է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանը․ ՀԺ

«Հայկական ժամանակը» գրել է․

Ազգային անվտանգության ծառայությունում քննվող ընտրակաշառքի գործով կալանավորվել է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանը:

Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հաստատեց ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ, գնդապետ Արթուր Գեւորգյանը:

Հարցին, թե կոնկրետ ի՞նչ մեղադրանք է առաջադրվել նրան, Գեւորգյանը պատասխանեց, որ մանրամասնել կկարողանա ավելի ուշ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։