Նռնակով զինված ավազակային հարձակում Երևանի կենտրոնում․ հարձակվել են տարադրամի փոխանակման կետի վրա․ Shamshyan.com

Քիչ առաջ ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանի կենտրոնում։ Անհայտ անձը, ըստ նախնական տեղեկությունների, նռնակով զինված մտել է Ամիրյան 7 հասցեում գործող վարկային կազմակերպություն և տարադրամի փոխանակման կետ և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, թե ինչ չափի գումար է հափշտակվել՝ ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հարձակվողը եղել է բժշկական դիմակով, և երբ չի կարողացել իր գործն ավարտին հասցնել, դեպքի վայրից դիմել է փախուստի, ու նրա դիմակն ու նռնակը ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են Ամիրյան 13 շենքի բակում։