Լավրովը խոսել է Ուկրաինայում հրադադարի մասին. Factor

Ուկրաինայում հրադադարը ոչ մի տեղ տանող ճանապարհ է, Մոսկվան չի բավարարվի կարգավորման մասին դատարկ խոսակցություններով։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:

«Մենք չենք կարող բավարարվել դատարկ խոսակցություններով: Մինչ այժմ մենք միայն խոսում ենք ինչ-որ հրադադարի անհրաժեշտության մասին։ Հրադադարը ճանապարհ է դեպի ոչ մի տեղ, մեզ անհրաժեշտ են վերջնական իրավական համաձայնագրեր, որոնք կարձանագրեն բոլոր պայմանները Ռուսաստանի Դաշնության անվտանգության և մեր հարևանների օրինական անվտանգության շահերի ապահովման համար, բայց այն համատեքստում, որը միջազգային իրավական ձևով կապահովի այդ համաձայնագրերի խախտման անհնարինությունը»,- ասել է Լավրովը ռուսական և արտասահմանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ ոչ ոք առանձնապես չի թաքցնում, որ «հրադադար է անհրաժեշտ, որպեսզի ժամանակ ապահովվի Կիևին զենք մատակարարելու համար»։