Լավրովը և Բայրամովը քննարկել են ԼՂ-ի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ արտաքին գործերի նախարարությունը:

ԱԳՆ ղեկավարները քննարկել են 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը, ինչպես նաև երկկողմ և միջազգային օրակարգի մի շարք արդիական հարցեր: