Մանե Թանդիլյանն այցելել է Ներքին Խնձորեսկ

Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ երեկ այցելել է Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ համայնք։ «Երեկ այցելել էի Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ համայնք: Սահմանամերձ այս բնակավայրում ժամանակավորապես ապաստանել են նաև Արցախից տեղահանված մեր արցախցիները:

Այցելության նպատակը հստակ էր` տեղում ծանոթանալու և լսելու նրանց հուզող խնդիրները: Այցելության շրջանակում եղա նաև «ԱՎՐՈՐԱ» մարդասիրական նախաձեռնության և «Նիյր իսթ ֆաունդեյշնի» համաֆինանսավորմամբ հիմնադրված «ՀԱՅԻ ՈՒԺԸ» սոցիալական ձեռնարկությունում, որտեղ էլ հանդիպեցի տեղահանված մեր արցախցիներին, ովքեր բազմաթիվ դժվարությունների հաղթահարման միջոց ընտրել են աշխատանքը:

Գոտեպնդող ու ոգեշնչող է արցախցու անկոտրուն ու վճռական կամքը՝ ապրելու ու ապրեցնելու մեր երկիրը»,-գրել է Թանդիլյանը: