ԿԳՄՍ փոխնախարարը պարզաբանել է աշակերտների՝ դասամիջոցներին դուրս գալու արգելքի վերաբերյալ որոշումը

ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպրոտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը պարզաբանել է, թե հանրակրթական նոր չափորոշիչների համաձայն ինչու դպրոցներում աշակերտները չեն կարող դուրս գալ դասարաններից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Անդրեասյանն այս մասին ասաց մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մենք պետք է հստակ հասկանանք, թե որն է մեր մոտիվը, երբ դասամիջոցներին երեխաների դասարանից դուրս գալու հնարավորությունը սահմանափակում ենք։ Բոլորիս մոտիվն այն է, որ մենք հնարավորինս նվազեցնենք դպրոցում վարակի տարածման ռիսկը։ Պատկերացրեք իրավիճակ, որ դասամիջոցին երեխաները դուրս են գալիս միջանցք և տեղի է ունենում անկանոն շփում դպրոցի բոլոր երեխաների միջև։ Եթե հանկարծ մենք ունենում ենք որևէ վարակի դեպք, ապա ունենում ենք շատ մեծ հավանականություն դրա տարածման։ Սակայն, եթե մենք լոկալացնում ենք երեխաների շփումը, ապա կարողանում ենք ապահովել կրթության շարունակականությունը»,- նշեց Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ սահմանված է, որ 10 և ավելի տոկոս վարակվածության դեպքեր ունենալու դեպքում դպրոցը չի գործի որոշակի ժամանակահատված։ Փոխնախարարը շեշտեց, որ այդ կանոնները բխում են ընդհանուր համավարակի կանոններից, պետք է հասկանալ, որ բոլորը պետք է պահպանեն այդ կանոնները, եթե ցանկանում են օր առաջ վերադառնալ բնականոն կյանքի։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։