42-ամյա կինն ընկել է գնացքի տակ և մահացել

Գնացքին սպասող կայարանը

Սեպտեմբերի 7-ին, ժամը 20.25-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Նորագավիթում՝ երկաթուղու գծանցի մոտ, եղբոր հարսը` Գոհար Բարսեղյանը, ընկել է գնացքի տակ և մահացել:

Կանչով մեկնած շտապօգնության խումբը նշված վայրում հայտնաբերել է 42-ամյա կնոջ դին: Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը: Արտաքին զննությամբ դիակի վրա՝ գլխի շրջանում, հայտնաբերվել են վնասվածքներ: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: