Կենսաթոշակի և ավանդների գումարի չափը քաղաքացիները կկարողանան հաշվել ինքնուրույն

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ այսուհետ կենսաթոշակի տրամադրման և ավանդների փոխհատուցման գումարի չափը քաղաքացիները կարող են հաշվել ինքնուրույն՝ Միասնական սոցիալական ծառայության www.socservice.am կայքում։

«Կենսաթոշակի և ավանդի հաշվիչ» պատուհանում անհրաժեշտ է մուտքագրել աշխատանքային ստաժի կամ ներդրված ավանդի չափը (ռուբլիով), և համակարգն ինքնաշխատ կերպով կտեղեկացնի հասանելիք գումարի մասին։