Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը ճանաչվել  է World’s Best School Prizes-ի 2023 թվականի հաղթող 10 լավագույն դպրոցներից մեկը. ԿԳՄՍՆ

Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը ճանաչվել  է աշխարհի ամենահեղինակավոր միջազգային կրթական մրցույթի՝ բրիտանական World’s Best School Prizes-ի 2023 թվականի հաղթող 10 լավագույն դպրոցներից մեկը։Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ։

World’s Best School Prizes մրցույթին, որին մասնակցում են ավելի քան հարյուր երկրների դպրոցներ, Հայաստանը ներկայացել էր առաջին անգամ։

Մրցույթը ներկայացնում է 10 լավագույն դպրոցների փորձառությունը, որոնք փոխում են հաջորդ սերնդի կյանքը և իրական փոփոխություն են բերում իրենց երկրներին։