Եթե որևէ այլ ժողովրդավարական պետությունում պառլամենտի նախագահի եղբայրը պետական գնումների մրցույթում հաղթող ճանաչվեր,դա կհանգեցներ պառլամենտի նախագահի հրաժարականին.Արթուր Սաքունց

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Եթե Դանիայի կամ Նորվեգիայի կամ Գերմանիայի կամ որևէ այլ ժողովրդավարական պետությունում պառլամենտի նախագահի եղբայրը պետական գնումների մրցույթում հաղթող ճանաչվեր, կդառնա քաղաքական այնպիսի սկանդալ, որ կհանգեցներ պառլամենտի նախագահի հրաժարականին։

Եթե նույնիսկ ի սկզբանե հայտնի չլիներ նման փաստը, և թեկուզ ժամանակ անց բացահայտվեր ԶԼՄ-երի կողմից, կապ չունի կհանդիսանար նույն քաղաքական սկանդալի հիմք։Շահերի բախման բացառումը ահա այդպիսի մակարդակի վրա է հասցված»։