Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ անդամ երկրների ջանքերի համակարգման ու միավորման անհրաժեշտության մասին՝ Աֆղանստանում իրավիճակի հետ կապված անվտանգությունն ապահովելու համար, գրում է ՌԻԱ Նովոստին։
ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ նա նշել է, որ «Աֆղանստանից ԱՄՆ ու իր դաշնակիցների զորքերի մեղմ ասած հրատապ դուրսբերումից ու իշխանությանը «Թալիբան» շարժման գուլուց հետո ՀԱՊԿ արտահերթ գագաթնաժողովում առաջնորդները մտքեր են փոխանակել այս երկրում արմատապես փոխված իրավիճակի հետ կապված վտանգների վերաբերյալ: «Բոլորն այն ժամանակ աջակցեցին այն եզրակացությունը, որ ներկա պայմաններում ՀԱՊԿ անդամ երկրների առավել սերտ համակարգումն ու համախմբվածությունը առավել քան երբևէ անհրաժեշտ է», – ասել է Պուտինը: