Կյանքից հեռացել է դերասան Ռուբեն Կարապետյանը

74 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր արտիստ, Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Ռուբեն Կարապետյանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանը։

Դերասանի մահվան պատճառ է դարձել կորոնավիրուսը։