Ադրբեջանական ԶՈՒ-ն գնդակոծել է հայկական դիրքերը, ՀՀ ԶՈՒ-ն դիմել է պատասխան գործողությունների․ ՀՀ ՊՆ

Նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը․ տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով։ Իրադրության հետագա զարգացումների վերաբերյալ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով։