Նվազագույն աշխատավարձը բարձրանում է՝ սահմանվելով 68 հազար դրամ

Նվազագույն աշխատավարձը բարձրանում է՝ սահմանվելով 68 հազար դրամ
Նվազագույն աշխատավարձը բարձրանում է՝ սահմանվելով 68 հազար դրամ

Հայաստանում նվազագույն աշխատավարձը բարձրանում է՝ դառնալով 68 հազար դրամ։ Այս մասին նախագիծն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։

ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավորներ Վարազդատ Կարապետյանն ու Բաբկեն Թունյանն առաջարկում էին նվազագույն  աշխատավարձը 55  հազարից սահմանել 63 հազար  դրամ։ Բայց կառավաարության նիստում աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարը Գեմաֆին Գասպարյանն ասաց, որ նախքան պատգամավորների նախագծի ներկայացնելը, կառավարությունը հետազոտություն էր պատվիրել ու վերլուծությունների արդյունքում եկել այն եզրահանգման, որ նվազագույն աշխատավարձը պետք է սահմանվի 68 հազար դրամ։

Վարչապետ նիկոլ Փաշինյանը հետաքրքվեց՝ ինչ գործնական խնդիր է լուծվում նվազագույն աշխատավարձի բարձրացմամբ։
Փոխնախարարն ասաց, որ մասնավոր հատվածում շուրջ 45 հազար, իսկ պետական հատվածում՝ 35 հազար մարդ այսօր ստանում է նվազագուն ամսական աշխատավարձ։ Այսինքն՝ նրանց աշխատավարձերը միանգամից բարձրանում են 23-24 տոկոսով։