Ռուսաստանում հայկական խնձորի մատակարարումները կարող են փոխարինվել Մոլդովայից, Ադրբեջանից, Սերբիայից, Թուրքիայից և Չինաստանից ներկրումների ավելացմամբ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է «Ռուսպրոդսոյուզ» ասոցիացիայի վարչության փոխնախագահ Դմիտրի Լեոնովը։
Նրա խոսքով՝ անհրաժեշտության դեպքում կարտոֆիլը կարող է մատակարարվել Եգիպտոսից, Ադրբեջանից, Վրաստանից և Չինաստանից։
Լեոնովը նշել է նաև, որ հայկական սերկևիլի փոխարեն Ռուսաստանը կարող է արտադրանք ներմուծել Թուրքիայից և Ադրբեջանից, տանձի դեպքում՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունից, Թուրքիայից, Ադրբեջանից և Չինաստանից, իսկ սմբուկի դեպքում՝ Թուրքիայից, Ուզբեկստանից և Չինաստանից։
Ավելի վաղ Ռուսաստանում արգելվել էր Հայաստանից ծաղիկների, որոշ տեսակի բանջարեղենի և ելակի, կորիզավոր և խաղողի մշակաբույսերի, հնդավոր պտուղների, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծումը։



















