Կարեն Առուստամյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում

ՀՀ Ազգային ժողովը փակ և գաղտնի քվեարկության արդյունքում Կարեն Առուստամյանին ընտրեց Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քվեարկության արդյունքները հայտարարեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը:

«Քվեարկությանը մասնակցել է 104 պատգամավոր: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ 103 «կողմ» և 1 «դեմ»,- ասաց Հովակիմյանը: