ՀՀ Գեղարքունիքի մարզում վերջին երկու օրերի ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք: Մարզում ընդհանուր ունենք 56 հաստատված դեպք։
Բոլոր նոր դեպքերի շփման շրջանակը պարզվել է, ըստ անհրաժեշտ ցուցումների կատարվում է քաղաքացիների մեկուսացման եւ ինքնամեկուսացման գործընթացը։
Այս մասին տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանի Ֆեյսբուքի էջը։