Օմբուդսմենը հրաժարական տվեց

Օմբուդսմենը հրաժարական տվեց
Օմբուդսմենը հրաժարական տվեց

Փետրվարի 11-ից ՀՀ Օմբդուսմեն Արմեն Հարությունյանն այլեւս չի պաշտոնավարելու. նա ստանձնելու է է Կենտրոնական Ասիայում Միացյալ ազգերի կազմակերպության մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցչի պաշտոնը:
Իսկ մինչ այդ` համաձայն «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի՝ Օմբուդսմեն Արմեն Հարությունյանը փետրվարի 1-ին Հայաստանի նախագահին, ՀՀ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմիններին է ներկայացրել 2010 թվականի ընթացքում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին տարեկան զեկույցը:

Նույն օրը Հարությունյանը համաձայն Ազգային ժողովի կանոնակարգի 97 հոդվածի 6-րդ մասի` հրաժարականի մասին դիմում է ներկայացրել Ազգային ժողով:

Այս մասին փետրվարի 2-ին կայացած ասուլիսում հայտարարել է Հայաստանի օմբուդսմեն Արմեն Հարությունյանը` ներկայացնելով նաեւ իր տարեկան զեկույցը:

Հարությունյանն ասել է նաեւ, որ ինքը մտադիր է այլեւս դուրս չգալ Մարդու իրավունքների միջազգային համակարգից եւ հնարավորության դեպքում հետագայում տարբեր պաշտոններ կփոխի այդ համակարգում:

© Medialab.am