Բաքուն չի պատրաստվում հումանիտար բեռները թողնել Արցախ. Ադրբեջանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին. Factor

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին Արցախ հումանիտար բեռների փոխադրման հետ կապված։ Բաքուն ևս մեկ անգամ հայտարարել է, որ չի պատրաստվում բեռները թողնել Արցախ։ Այս մասին հայտնում է Factor.am

«Հայկական կողմից մարդասիրական բեռների պատրվակով ավտոշարասյուններ ուղարկելն Ադրբեջանի ինքնիշխան տարածքներ՝ առանց մեր երկրի հետ պայմանավորվածության, հերթական սադրանքն է Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ։ Այս սադրանքի խրախուսումը հայկական պետության և վարչապետի մակարդակով անընդունելի է»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Բաքուն շարունակում է հայտարարել, թե Հայաստանի պնդումներն Արցախում վատթար հումանիտար իրավիճակի մասին նպատակ ունեն, իբր, «անհիմն քաղաքական շահարկումներով լարվածություն ստեղծել»: 

Ադրբեջանը նաև հայտարարել է, թե Հայաստանը, իբր, պետք է զերծ մնա «սադրիչ քայլերից, աջակցի Աղդամի և այլ այլընտրանքային ճանապարհների օգտագործմանը, որոնք առաջարկել է ադրբեջանական կողմը»: Բացի այդ, ըստ Բաքվի՝ Հայաատանը չպետք է խոչընդոտի արցախահայերին «ինտեգրելու Ադրբեջանի ջանքերին»: