Հնչեցվել են սպառնալիքներ պարունակող արտահայտություններ. Ոստիկանությունը երեկվա Ազատության հրապարակի հավաքի մասին

Ոստիկանության ֆեյսբուքյան գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ:

«Երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցած հավաքի ժամանակ մասնակիցների կողմից հնչեցվել են սպառնալիքներ պարունակող արտահայտություններ։ Կատարված արարքում հանցագործության հատկանիշներ պարզելու ուղղությամբ ոստիկանությունն իրականացնում է ստուգում քրեադատավարական գործողություններով։»