Հայաստանի խաղաղապահ զորակազմը հեռացել է Ալմաթիից

ՀԱՊԿ-ի խաղաղապահների ստորաբաժանումները Հայաստանից, Տաջիկստանից եւ Ղրղզստանից հեռացել են Ալմաթիից եւ մեկնել մշտական տեղաբաշխման վայրեր: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՏԱՍՍ գործակալությունը:

Նշվում է, որ Հայաստանի ստորաբաժանումներն իրենց ավտոմոբիլային տեխնիկան բեռնել են Ռուսաստանի օդատիեզերական ուժերի երեք Իլ-76 ռազմափոխադրական ինքնաթիռներում եւ անձակազմով հանդերձ մեկնել Ալմաթիի օդանավակայանից: