Երևանի Պետական Տիկնիկային Թատրոնի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է.
Սիրով տեղեկացնում ենք, որ մեր թատրոնը վերադարձել է ԱՄՆ-ի Վենիս քաղաքում անցնացվող AACT worldfest 2022 թատերական միջազգային փառատոնից` բերելով 6 մրցանակ, որից 2-ը մասնակցության համար, իսկ 4-ը ժյուրիի կողմից տրված գնահատականներն են:
Դրանք են`
Քրիստոֆեր ներկայացում` լավագույն ստեղծագործական կազմ
Քրիստոֆեր ներկայացում` լավագույն ադապտացիա
Գելը ներկայացում` լավագույն տիկնիկային ներկայացում
Գելը ներկայացում` լավագույն ստեղծագործական կազմ
Փակման արարողությունից անմիջապես հետո թատրոնը հրավեր ստացավ մասնակցելու 2024 թվականին կազմակերպվող AACT worldfest 2024-ին, ինչպես նաև հրավեր ստացավ` հանդես գալու վարպետության ավելի լայնածավալ դասերով, որի արդյունքում կստեղծվի հայ-ամերիկյան տիկնիկային և դրամատիկ ներկայացում, որով հանդիսատեսին կներկայանանք 2024 թվականին: