«Առավոտի» հրապարակման հիման վրա քրեական գործ է հարուցվել

«Առավոտի» հրապարակման հիման վրա քրեական գործ է հարուցվել
«Առավոտի» հրապարակման հիման վրա քրեական գործ է հարուցվել

«Առավոտի» էլեկտրոնային կայքի հրապարակման հիման վրա հարուցվել է քրեական գործ, ինչի մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:
«2012թ. հունիսի 11-ին «aravot.am» կայքում հրապարակվել էր հոդված` «Գյումրիում ավագանու անդամի վրա են կրակել» վերտառությամբ, ըստ որի` 2012թ. հունիսի 10-ին Գյումրիի քաղաքապետարանի ավագանու անդամ Ա. Խաչատրյանի վրա կրակել են»,-տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը՝ հավելելով, որ
«ՀՀ ոստիկանության Գյումրիի բաժնում հարուցվել է քրեական գործ` խուլիգանության եւ ապօրինի կերպով զենք պահելու դեպքերի առթիվ»:

 

Ըստ պաշտոնական հաղորդագրության, հրապարակման հիման վրա նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2012թ. հունիսի 10-ին` ժամը 19:00-ի սահմաններում, Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհին Գյումրի քաղաքի բնակիչներ Ա. Խաչատրյանը եւ նրա աներորդի Ռ. Սարգսյանը վիճաբանել են նույն քաղաքի բնակիչ, Է. Գրիգորյանի եւ վերջինիս հորեղբոր որդի Գ. Գրիգորյանի հետ, որի ժամանակ կրակոցներ են արձակվել:

«Դեպքի առթիվ 2012թ. հունիսի 15-ին ՀՀ ոստիկանության Գյումրիի բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվում է նախաքննություն»,-նշված է հաղորդագրության մեջ:

© Medialab.am