Կիևյան կամրջի տակ դի է հայտնաբերվել

Հեղինակ MediaLab

Հուլիսի 5-ին, ժամը 10:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ նետվելով Երևանի Կիևյան կամրջից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Կամրջի տակ հայտնաբերվել է դի․ փրկարարների միջամտության կարիք չի առաջացել։

Դեպքի վայրում են գտնվել համապատասխան ծառայությունները։

Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։