Անկախ համաճարակային իրավիճակից՝ գյուղացիներին ոռոգման ջուրը կհասնի ժամանակին․ Սուրեն Պապիկյան

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Ֆեյսբուքի էջում գրել է․

«Անկախ համաճարակային իրավիճակից՝ գյուղացիներին ոռոգման ջուրը կհասնի ժամանակին։

Ոռոգման ցանցի արդիականացման եռամյա ծրագրի շրջանակներում շարունակում ենք միջտնտեսային, ներտնտեսային և մայր ջրանցնքների հիմնանորոգման և նորոգման աշխատանքները։ Ծրագրի ավարտին կունենանք շուրջ 390 կմ երկարությամբ նորոգված ջրանցքներ։

Այժմ ակտիվ կերպով ընթանում են՝

Կոտայքի մայր ջրանցքի տարածքում մոտ 900 մետրանոց խողովակաշարի կառուցման աշխատանքները,

Արզնի- Շամիրամ ջրանցքի 92 մետրանոց սեյսմակայուն ակվեդուկի կառուցման աշխատանքները,

Ուջանում ակվեդուկի կառուցման, 7 կամուրջների նորոգման աշխատանքները։

Ներտնտեսային ոռոգման համակարգի նորոգման ծրագիրը կընդգրկի 107 համայնք, ինչի արդյունքում կբարելավվի շուրջ 25 հազար հեկտար հողատարածքի ոռոգման գործընթացը»։

Անկախ համաճարակային իրավիճակից՝ գյուղացիներին ոռոգման ջուրը կհասնի ժամանակին։

Անկախ համաճարակային իրավիճակից՝ գյուղացիներին ոռոգման ջուրը կհասնի ժամանակին։Ոռոգման ցանցի արդիականացման եռամյա ծրագրի շրջանակներում շարունակում ենք միջտնտեսային, ներտնտեսային և մայր ջրանցնքների հիմնանորոգման և նորոգման աշխատանքները։ Ծրագրի ավարտին կունենանք շուրջ 390 կմ երկարությամբ նորոգված ջրանցքներ։Այժմ ակտիվ կերպով ընթանում են՝✅Կոտայքի մայր ջրանցքի տարածքում մոտ 900 մետրանոց խողովակաշարի կառուցման աշխատանքները,✅Արզնի- Շամիրամ ջրանցքի 92 մետրանոց սեյսմակայուն ակվեդուկի կառուցման աշխատանքները,✅Ուջանում ակվեդուկի կառուցման, 7 կամուրջների նորոգման աշխատանքները։Ներտնտեսային ոռոգման համակարգի նորոգման ծրագիրը կընդգրկի 107 համայնք, ինչի արդյունքում կբարելավվի շուրջ 25 հազար հեկտար հողատարածքի ոռոգման գործընթացը։

Gepostet von Սուրեն Պապիկյան/ Suren Papikyan am Montag, 13. April 2020