Ռոբերտ Քոչարյանի գրավի գումարի մեծ մասը տվել են ռուսաստանաբնակ հայ գործարարները, այդ թվում՝ Սամվել Կարապետյանը․ Փաստինֆո

Ռոբերտ Քոչարյանի համար որպես խափանման միջոց սահմանված 2 մլրդ դրամը վճարվել են հիմնականում գործարարների հանգանակած գումարներով։

Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ հաստատելով, որ գումարի մեծ մասը տվել են ռուսաստանաբնակ հայ գործարարներ Սամվել Կարապետյանը («Տաշիր Գրուպ»), Սերգեյ Համբարձումյանը («Группа компаний «Монарх»»), Գենադի Ստեփանյանը եւ «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիան, որտեղ Ռոբերտ Քոչարյանը հանդիսանում «Սիստեմայի» տնօրենների խորհրդի անկախ տնօրեն։  Կորպորացիայի խոշոր բաժնետեր է հանդիսանում ռուսաստանյան հայտնի միլիարդատեր Վլադիմիր Եվտուշենկովը։

Մանրամասները՝ այստեղ