Քիմ Քարդաշյանի անունով կեղծ էջ է բացվել՝ նպատակ ունի գողանալ բանկային տվյալներ

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը տեղեկացնում է․

Հերթական կեղծիքն է տարածվում նույն սկզբունքով։ Քիմ Քարդաշյանի անունով կեղծ էջը նպատակ ունի գողանալ բանկային տվյալներ, էլ. փոստի հասցե, գաղտնաբառ։

Պետք չէ նման գրառումների հավատալ, տարածել, մեկնաբանել ու որևէ տվյալ փոխանցել։

Ձեզ գումար փոխանցելու համար ուղարկողին քարտի անվտանգության եռանիշ թիվը հարկավոր չէ, այստեղից նույնպես կարող եք եզրակացնել, որ խաբեություն է։

Ծանոթացեք ֆիշինգային հարձակումներից պաշտպանվելու մասին Գործակալության կազմած ուղեցույցին