Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը դժգոհ է առնետների դեմ պայքարի աշխատանքներից

Արաբկիր վարչական շրջանի Ֆեյսբուքի էջը տեղեկանցում է․

«Արաբկիր վարչական շրջանի բնակիչները հաճախ են դիմում վարչական շրջանի ղեկավարությանը՝ շենքերի բակերում և շքամուտքերում առկա առնետների դեմ միջոցներ ձեռնարկելու խնդրանքով։

Տարբեր հասցեներից հնչող ահազանգերը վկայում են դեռատիզացիա իրականացնող մասնագիտացված կառույցների անբարեխիղճ աշխատանքի մասին։ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանն իր դժգոհությունն է հայտնել համատիրությունների կողմից կազմակերպվող՝ դեռատիզացիայի աշխատանքների վերաբերյալ և հորդորել համատիրություններին՝ առնետների դեմ պայքարում ներգրավել նոր, առավել բարեխիղճ գործընկերների։

«Շենքերի կառավարում» համատիրությունն արդեն իսկ հանդես է եկել մրցույթի հայտարարությամբ՝ համագործակցության հրավիրելով այն կազմակերպություններին, որոնք կներկայացնեն արդյունավետության երաշխիքներ և իրենց աշխատանքում կլինեն ավելի պատասխանատու և հետևողական»