Ռուբեն Ռուբինյանը ընտրվեց ԱԺ փոխնախագահ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածու Ռուբեն Ռուբինյանը ընտրվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում:

Փակ գաղտնի քվեարկությամ իշխանական թեկնածուի օգտին քվեարկել է 70 պատգամավոր:

ԱԺ նախագահի մյուս տեղակալի համար ՔՊ-ի թեկնածուն Հակոբ Արշակյանն է: ԱԺ նախագահի երրորդ տեղակալի պաշտոնի համար ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն առաջադրել է Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը: