Մարտի 1-ին սպանված Զաքար Հովհաննիսյանի գործով ձերբակալվել է ոստիկանության շտաբի նախկին պետը․ՀՔԾ

Մարտի 1-ին սպանված Զաքար Հովհաննիսյանի գործով ձերբակալվել է ոստիկանության շտաբի նախկին պետը․ՀՔԾ
Մարտի 1-ին սպանված Զաքար Հովհաննիսյանի գործով ձերբակալվել է ոստիկանության շտաբի նախկին պետը․ՀՔԾ

Սպանություն կատարելու կասկածանքով Մարտի 1-ի գործով ձերբակալվել է ոստիկանության շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՔԾ-ն։

Հատուկ քննչական ծառայության հաղորդագրության համաձայն, 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 04.06.2019 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու` հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ  ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, նույն ինքը` շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը:

Նախաքննությունը շարունակվում է: